Էնրիկե. Ինյեստան անձամբ պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ
SPORT«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է թիմի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հետ նոր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
«Պետք է հավատալ այն ամենին, ինչ ասում է Ինյեստան:
Մոտենալով կարիերայիդ ավարտին՝ դու երկու տարբերակ ես ունենում. կա՛մ ավարտել այն «Բարսելոնայում», կա՛մ՝ որևէ նոր բան փորձել, ինչպես վարվեց Չավին:
Իր ապագայի մասին որոշումը պետք է կայացնի անձամբ Ինյեստան»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Ինյեստայի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիրը 2 տարով՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



