Սպիտակ տանը մոտեցած տղամարդը հայտարարել է, որ մեքենայում ռումբ կա
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկացի իրավապահները նախագահական նստավայրի մոտ ձերբակալել են մի տղամարդու, ով մեքենայով մոտեցել է Սպիտակ տան հսկիչ անցակետին՝ հայտարարելով, որ իր փոխադրամիջոցում ռումբ է տեղադրված:
Այս մասին հաղորդում է CNN-ը՝ իրավապահ մարմիններում եղած քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ ռումբի առկայության տեղեկությունը դեռևս չի հաստատվել:
Հաղորդվում է նաև, որ միջադեպից հետո Սպիտակ տան հարակից փողոցները միառժամանակ փակվել են, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
Աղբյուրը հավելում է, որ ներկայում կասկածյալը ձերբակալված է, իսկ նրա մեքենան խուզարկում են համապատասխան մասնագետները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



