Սպիտակ տանը մոտեցած տղամարդը հայտարարել է, որ մեքենայում ռումբ կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի իրավապահները նախագահական նստավայրի մոտ ձերբակալել են մի տղամարդու, ով մեքենայով մոտեցել է Սպիտակ տան հսկիչ անցակետին՝ հայտարարելով, որ իր փոխադրամիջոցում ռումբ է տեղադրված:
Այս մասին հաղորդում է CNN-ը՝ իրավապահ մարմիններում եղած քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ ռումբի առկայության տեղեկությունը դեռևս չի հաստատվել:
Հաղորդվում է նաև, որ միջադեպից հետո Սպիտակ տան հարակից փողոցները միառժամանակ փակվել են, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
Աղբյուրը հավելում է, որ ներկայում կասկածյալը ձերբակալված է, իսկ նրա մեքենան խուզարկում են համապատասխան մասնագետները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



