Առյուծներն այսօր նոր երկրպագու կունենան․ մարտի 17-ի աստղագուշակ
ЛАЙФԽոյ: Այսօր ձեզ այնպիսի մեկն է պետք, ով կհասկանա ձեզ ու կկարողանա գլուխ հանել ձեր բարդ բնավորությունից։ Նա պետք է գեղեցիկ լինի ոչ միայն արտաքինից, այլև ներքուստ։ Եթե դեռ չեք գտել այդպիսի մեկին, ապա օգտագործեք այս օրը դա անելու համար։ Մի զղջացեք ծախսած ժամանակի համար, քանի որ այն իր արդյունքները կբերի։
Ցուլ: Այսօր կտեսնեք այն, ինչ նախկինում չեք տեսել։ Կհասկանաք, որ այն մարդը, ում մտերիմ եք համարել և ով ցույց է տվել ձեզ, որ ձեր ընկերն է, իրականում միայն վնասել է ձեզ։ Ցույց մի տվեք նրան, որ ինչ որ բան գիտեք, պարզապես իմացեք, որ նա այն մարդը չէ, ով ներկայանում է։
Երկվորյակ: Այսօր կատարվող բոլոր փոփոխությունները դրական կլինեն։ Այդ փոփոխությունները թույլ կտան ամեն ինչին այն աչքերով նայել ու նոր երևույթներ նկատել։ Այսօրվա ձեր խնդիրն է՝ պարզել, թե ինչն եք սխալ արել ու շտկել իրավիճակը։ Դա շատ կարևոր է ձեր կյանքի հետագա ընթացքի համար։
Խեցգետին: Այսօր կհասկանաք, որ այն մարդը, որը ձեզ դուր չի գալիս հենց այնպես չէ հայտնվել ձեր կյանքում։ Նա կարող է ապացուցել ձեզ, որ նույնիսկ ամենատհաճ մարդիկ ու երևույթները կարող են ինչ որ դրական իրավիճակ ստեղծել։ Այնպես որ, փորձեք լեզու գտնել նրա հետ։
Առյուծ: Այսօր կզգաք, թե ինչ ազդեցություն եք ունենում մարդկանց վրա։ Նույնիսկ, եթե փորձեք ձևացնել, որ չեք հասկանում, թե ինչ է կատարվում, միևնույնն է կհասկանաք, որ իրականում խնդիրը միայն ձեր մեջ է։ Կա նաև լավ նորություն։ Այսօր նոր երկրպագու կունենաք, որը կբացահայտի իր զգացմունքները, սակայն, եթե հասկանաք, որ նա ձեզ պետք չէ, պարզապես ասեք նրան այդ մասին ու ավելորդ հույսեր մի տվեք։
Կույս: Այսօր դժվարությամբ կպահեք ուրիշների գաղտնիքները։ Պետք է փորձեք լռել, քանի որ այդ գաղտնիքները ձերը չեն։ Հնարավոր է, որ խոսքը վերաբերվի ինչ որ ֆինանսական հարցերին, սակայն պետք չէ խոսել այնքան ժամանակ, մինչև չհամոզվեք, որ ոչ ոքի չեք վնասի։
Կշեռք: Այսօր կկասկածեք ինչ որ մեկին ու ձեր կասկածները անհիմն չեն լինի։ Պետք չէ բոլորին պատմել, թե ինչ եք զգում։ Եթե ձեր զգացմունքները գաղտնի պահեք, ապա կկարողանաք վերլուծել իրավիճակն ու որոշել հետագա քայլերը։ Այնպես որ գործի դրեք ձեր վերլուծական միտքը։
Կարիճ: Այսօր ձեզ կանհանգստացնեն վերջերս կատարված իրադարձությունները։ Պետք չէ ձեր զգացմունքները թաքցնել ընտանիքի անդամներից ու մտերիմներից։ Միայնակ տանջվելու փոխարեն պարզապես պատմեք, թե ինչ է պատահել։ Գտեք այնպիսի մարդու, ում կարող եք լիովին վստահել ու կիսվեք նրա հետ։ Նա կօգնի իրավիճակից դուրս գալու լավ տարբերակներ գտնել։
Աղեղնավոր: Այսօր կսկսեք ինչ որ գլոբալ ու հիանալի երևույթների մասին երազել։ Դուք սիրում եք ծայրահեղությունների գիրկն ընկնել ու մանրուքներին հետևել։ Ձեր նպատակներին հասնելու ճիշտ ճանապարհը գտնելու համար պետք է ուշադրություն դարձնեք ձեր երազներին։ Հնարավոր է, որ դրանցից մեկը կրկնվում է։ Ուշադրություն դարձրեք դրան ու հնարավոր է, որ ձեզ համար նոր ուղղություններ բացահայտեք։
Այծեղջյուր: Այսօր կփորձեք ամեն ինչում կատարելության հասնել։ Ինչ էլ որ լինի, ձեր հնարավորությունները թույլ են տալիս հաջողությունների հասնել։ Այնպես որ հենց այդպես էլ շարունակեք ու արեք այն, ինչ ձեզ հուշում է ներքին ձայնը։
Ջրհոս: Այսօր ճանապարհորդության մեկնելու անհագ ցանկություն կառաջանա։ Եթե ունեք այդ հնարավորությունն ու ժամանակը, ապա խիզախ եղեք և արեք այն, ինչ ցանկանում եք։ Սակայն, եթե չեք կարող ճանապարհորդության մեկնել, ապա հանգստյան օր կազմակերպեք ու որոշ ժամանակով հանգստացեք առօրյա հոգսերից։
Ձկներ։ Պատահում է, որ շատ համեստ եք լինում, ինչի շնորհիվ մարդիկ կարող են մտածել, որ կարող են օգտագործել ձեզ։ Այսօր և ապագայում պետք է կարողանաք խուսափել նման իրավիճակներից ու թույլ չտալ, որպեսզի օգտվեն ձեր բարությունից։ Եթե նկատեք, որ ինչ որ մեկը ձեզ հետ շահադիտական նպատակներով է շփվում, ապա պարզապես հեռու վանեք նրան։
Նյութը՝ life.tert.am-ի



