Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Առյուծներն այսօր նոր երկրպագու կունենան․ մարտի 17-ի աստղագուշակ

LIFE

Խոյ:       Այսօր ձեզ այնպիսի մեկն է պետք, ով կհասկանա ձեզ ու կկարողանա գլուխ հանել ձեր բարդ բնավորությունից։ Նա պետք է գեղեցիկ լինի ոչ միայն արտաքինից, այլև ներքուստ։ Եթե դեռ չեք գտել այդպիսի մեկին, ապա օգտագործեք այս օրը դա անելու համար։ Մի զղջացեք ծախսած ժամանակի համար, քանի որ այն իր արդյունքները կբերի։

Ցուլ:            Այսօր կտեսնեք այն, ինչ նախկինում չեք տեսել։ Կհասկանաք, որ այն մարդը, ում մտերիմ եք համարել և ով ցույց է տվել ձեզ, որ ձեր ընկերն է, իրականում միայն վնասել է ձեզ։  Ցույց մի տվեք նրան, որ ինչ որ բան գիտեք, պարզապես իմացեք, որ նա այն մարդը չէ, ով ներկայանում է։

Երկվորյակ:      Այսօր կատարվող բոլոր փոփոխությունները դրական կլինեն։ Այդ փոփոխությունները թույլ կտան ամեն ինչին այն աչքերով նայել ու նոր երևույթներ նկատել։ Այսօրվա ձեր խնդիրն է՝ պարզել, թե ինչն եք սխալ արել ու շտկել իրավիճակը։ Դա շատ կարևոր է ձեր կյանքի հետագա ընթացքի համար։

Խեցգետին:  Այսօր կհասկանաք, որ այն մարդը, որը ձեզ դուր չի գալիս հենց այնպես չէ հայտնվել ձեր կյանքում։ Նա կարող է ապացուցել ձեզ, որ նույնիսկ ամենատհաճ մարդիկ ու երևույթները կարող են ինչ որ դրական իրավիճակ ստեղծել։ Այնպես որ, փորձեք լեզու գտնել նրա հետ։

Առյուծ:          Այսօր կզգաք, թե ինչ ազդեցություն եք ունենում մարդկանց վրա։ Նույնիսկ, եթե փորձեք ձևացնել, որ չեք հասկանում, թե ինչ է կատարվում, միևնույնն է կհասկանաք, որ իրականում խնդիրը միայն ձեր մեջ է։ Կա նաև լավ նորություն։ Այսօր նոր երկրպագու կունենաք, որը կբացահայտի իր զգացմունքները, սակայն, եթե հասկանաք, որ նա ձեզ պետք չէ, պարզապես ասեք նրան այդ մասին ու ավելորդ հույսեր մի տվեք։

Կույս:           Այսօր դժվարությամբ կպահեք ուրիշների գաղտնիքները։ Պետք է փորձեք լռել, քանի որ այդ գաղտնիքները ձերը չեն։ Հնարավոր է, որ խոսքը վերաբերվի ինչ որ ֆինանսական հարցերին, սակայն պետք չէ խոսել այնքան ժամանակ, մինչև չհամոզվեք, որ ոչ ոքի չեք վնասի։

Կշեռք:            Այսօր կկասկածեք ինչ որ մեկին ու ձեր կասկածները անհիմն չեն լինի։ Պետք չէ բոլորին պատմել, թե ինչ եք զգում։ Եթե ձեր զգացմունքները գաղտնի պահեք, ապա կկարողանաք վերլուծել իրավիճակն ու որոշել հետագա քայլերը։ Այնպես որ գործի դրեք ձեր վերլուծական միտքը։

Կարիճ:        Այսօր ձեզ կանհանգստացնեն վերջերս կատարված իրադարձությունները։ Պետք չէ ձեր զգացմունքները թաքցնել ընտանիքի անդամներից ու մտերիմներից։ Միայնակ տանջվելու փոխարեն պարզապես պատմեք, թե ինչ է պատահել։ Գտեք այնպիսի մարդու, ում կարող եք լիովին վստահել ու կիսվեք նրա հետ։ Նա կօգնի իրավիճակից դուրս գալու լավ տարբերակներ գտնել։

Աղեղնավոր:  Այսօր կսկսեք ինչ որ գլոբալ ու հիանալի երևույթների մասին երազել։ Դուք սիրում եք ծայրահեղությունների գիրկն ընկնել ու մանրուքներին հետևել։ Ձեր նպատակներին հասնելու ճիշտ ճանապարհը գտնելու համար պետք է ուշադրություն դարձնեք ձեր երազներին։ Հնարավոր է, որ դրանցից մեկը կրկնվում է։ Ուշադրություն դարձրեք դրան ու հնարավոր է, որ ձեզ համար նոր ուղղություններ բացահայտեք։

Այծեղջյուր:        Այսօր կփորձեք ամեն ինչում կատարելության հասնել։ Ինչ էլ որ լինի, ձեր հնարավորությունները թույլ են տալիս հաջողությունների հասնել։ Այնպես որ հենց այդպես էլ շարունակեք ու արեք այն, ինչ ձեզ հուշում է ներքին ձայնը։

Ջրհոս:        Այսօր ճանապարհորդության մեկնելու անհագ ցանկություն կառաջանա։ Եթե ունեք այդ հնարավորությունն ու ժամանակը, ապա խիզախ եղեք և արեք այն, ինչ ցանկանում եք։ Սակայն, եթե չեք կարող ճանապարհորդության մեկնել, ապա հանգստյան օր կազմակերպեք ու որոշ ժամանակով հանգստացեք առօրյա հոգսերից։

Ձկներ։     Պատահում է, որ շատ համեստ եք լինում, ինչի շնորհիվ մարդիկ կարող են մտածել, որ կարող են օգտագործել ձեզ։ Այսօր և ապագայում պետք է կարողանաք խուսափել նման իրավիճակներից ու թույլ չտալ, որպեսզի օգտվեն ձեր բարությունից։ Եթե նկատեք, որ ինչ որ մեկը ձեզ հետ շահադիտական նպատակներով է շփվում, ապա պարզապես հեռու վանեք նրան։

Նյութը՝ life.tert.am

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder