Ձմռանը գիրանալու պատճառները
ЛАЙФՇատերին անհանգստացնում է այն, որ ձմռանը առնվազն 1-2 կիլոգրամով գիրանում են, չնայած նրանց սննդակարգում կարծես թե ոչինչ չի փոխվում։
Սննդակարգի չփոխվելուն զուգահեռ, խնդիրն ունի իր պատճառները.
1.Ֆիզիկական ակտիվության նվազում: Ձմռանը օրվա ռիթմը փոխվում է, իսկ ֆիզիկական ակտիվությունը՝ նվազում:

2.Նյութափոխանակություն: Նյութափոխանակությունը ձմռանը դանդաղում է, ինչը նույնպես նպաստում է ավելորդ քաշի առաջացմանը:


3.Սննդակարգի փոփոխություն: Ձմռանը շատերի մոտ տրամադրության եւ օրգանիզմի դիմադրողականության անկում է նկատվում, իսկ ոմանց մոտ նույնիսկ դեպրեսիաներ են լինում՝ լուսավոր ժամերի պակասի պատճառով։

Այդ իսկ պատճառով ցուրտ ժամանակ մարդիկ ցանկանում են բարձրացնել իրենց տրամադրությունը սննդի օգնությամբ։
Որպես կանոն, նրանք նախընտրում են քաղցր եւ ճարպոտ սնունդ, քանի որ դա իրոք տրամադրությունն արագ բարձրացնելու հատկությամբ է օժտված։ Օրգանիզմը ավելորդ կալորիաներ է ստանում, իսկ էներգիա քիչ է ծախսում, ինչը միանգամից քաշի ավելացման է հանգեցնում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



