Սպիտակ տունը 3,1 մլրդ դոլարի օգնություն Է առաջարկում Իսրայելին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի միջազգային օգնության ծրագրերի կրճատումը չի վերաբերի անվտանգության բնագավառում Իսրայելին ցուցաբերվող աջակցությանը: Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է Սպիտակ տունը:
«Բյուջեն 3,1 մլրդ դոլար Է տրամադրում անվտանգության բնագավառում Իսրայելի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման եւ սպառնալիքներից իրեն պաշտպանելու Իսրայելի հնարավորությունն ապահովելու եւ (հարեւանների նկատմամբ) որակական առավելությունը պահապանելու համար»,-ասված Է 2018 թվականի բյուջեի հիմնական դրույթներում, որոնք տարածել Է Սպիտակ տունը:
Դրա հետ մեկտեղ Պետդեպարտամենտի եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միագումար ֆինանսավորումը կրճատվել Է 28 տոկոսով՝ մինչեւ 25,6 մլրդ դոլար: Այդ կրճատումը հիմնականում ձեռք Է բերվել մյուս երկրներին ցուցաբերվող միջազգային օգնության կրճատման հաշվին:
Բյուջեի վերջնական նախագիծը ներկայացվելու Է մայիսին: Որպեսզի այս նախագիծն օրենք դառնա, պահանջվում Է Կոնգրեսի երկու պալատների հավանությունը եւ նախագահի ստորագրությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



