Սպիտակ տունը 3,1 մլրդ դոլարի օգնություն Է առաջարկում Իսրայելին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի միջազգային օգնության ծրագրերի կրճատումը չի վերաբերի անվտանգության բնագավառում Իսրայելին ցուցաբերվող աջակցությանը: Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է Սպիտակ տունը:
«Բյուջեն 3,1 մլրդ դոլար Է տրամադրում անվտանգության բնագավառում Իսրայելի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման եւ սպառնալիքներից իրեն պաշտպանելու Իսրայելի հնարավորությունն ապահովելու եւ (հարեւանների նկատմամբ) որակական առավելությունը պահապանելու համար»,-ասված Է 2018 թվականի բյուջեի հիմնական դրույթներում, որոնք տարածել Է Սպիտակ տունը:
Դրա հետ մեկտեղ Պետդեպարտամենտի եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միագումար ֆինանսավորումը կրճատվել Է 28 տոկոսով՝ մինչեւ 25,6 մլրդ դոլար: Այդ կրճատումը հիմնականում ձեռք Է բերվել մյուս երկրներին ցուցաբերվող միջազգային օգնության կրճատման հաշվին:
Բյուջեի վերջնական նախագիծը ներկայացվելու Է մայիսին: Որպեսզի այս նախագիծն օրենք դառնա, պահանջվում Է Կոնգրեսի երկու պալատների հավանությունը եւ նախագահի ստորագրությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



