Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Շրջադարձ սահմանին. Ադրբեջանը բերվում է առերեսման

ПОЛИТИКА

ԼՐԱԳԻՐ/ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Փարիզում է, որտեղ մարտի 14-ին հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Օլանդի հետ Ալիեւի հանդիպմանը քննարկվող հարցերից մեկը կլինի Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը, իսկ գուցե լինի միակ հարցը: Համենայն դեպս այն, որ Ալիեւը Ֆրանսիա է մեկնել Սերժ Սարգսյանի այցից ընդամենը մի քանի օր անց, հիմք է տալիս եզրակացնելու, որ նրա ֆրանսիական այցի նպատակը հենց Արցախի խնդրի շուրջ քննարկումն է:

Իրավիճակի փոփոխություն

Սերժ Սարգսյանի Փարիզ կատարած այցն այդ առումով աչքի ընկավ Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությամբ, թե շփման գծում հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրումը թույլ կտա պատժել նրան, ով կխախտի հրադադարը:
Առանց այդ հայտարարության էլ տրամաբանական էր, որ եթե չկա պատասխանատվության խնդիր, ապա հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրումը դառնում է բացարձակապես անիմաստ:

Այդուհանդերձ, Օլանդի հայտարարության ներքո ըստ ամենայնի առկա է քաղաքական իրավիճակի որոշակի շրջադարձ, եթե դրանից շատ կարճ ժամանակ անց ԵԱՀԿ-ում Բաքվի ներկայացուցչությունը հանդես եկավ հայտարարությամբ, թե ինչու է Բաքուն մերժում այդ մեխանիզմի ներդրումը: Ըստ Բաքվի բացատրության, եթե մեխանիզմը ներդրվի մինչեւ հայկական զինուժի հետքաշումը, ապա դա ավելի կամրապնդի ստատուս-քվոն:

Բաքվում իհարկե նոր չէ, որ հասկանում են մեխանիզմի ներդրման բուն իմաստը: Բայց, Ադրբեջանն արտահայտվում է այն բանից հետո, երբ Փարիզը խոսում է հրադադարի խախտման պատասխանատվության մասին: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ իրավիճակը թեւակոխել է նոր փուլ, եւ Ադրբեջանի համար առավել դժվար է դարձել հրադադարի մեխանիզմի ներդրմանը դիմադրելը:

Այսինքն, Բաքուն մինչ այժմ չէր ներկայացնում դիմադրության հրապարակային փաստարկ, հավանաբար այն պատճառով, որ դիմադրությունն իրականացվում էր անուղղակիորեն՝ այսինքն համանախագահ եռյակի ներքին բաժանումների արդյունքում:

Ինչու տեղի չունեցավ երրորդ հանդիպումը

Այստեղ իհարկե տարակարծությունն առավել քան ակնհայտ էր դեռեւս նախորդ տարի հունիսին տեղի ունեցած Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից: Այն տեղի ունեցավ Վիեննայի հանդիպումից մեկ ամիս անց, այս անգամ ՌԴ հովանու ներքո: Վիեննայի հանդիպումից Սերժ Սարգսյանը վերադառնում էր «ձիու վրա» կամ այսպես ասած «սավառնելով օդում», չսպասելով Երեւանում վայրէջքին եւ հենց օդանավում ասուլիս տալով ու ներկայացնելով իր հաջողությունը Վիեննայում:

Ի տարբերություն դրա, Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը Երեւանում վայրէջքից գրեթե անմիջապես հետո, չզգեստափոխվելով եւ չհագնելով կամուֆլյաժը, մեկնեց Արցախ եւ անմիջապես հարավային դիրքեր, որտեղ արձանագրվել էր ապրիլի պատերազմի տարածքային հիմնական կորուստը, որ գործնականում տեղի էր ունեցել հայկական զինուժի հակագրոհը կասեցնող հրադադարի ռուսական միջամտության հետեւանքով:


Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը Ռուսաստանի հովանու ներքո գործնականում շրջանցվեց Վիեննայի օրակարգը: Այդ հանգամանքի կարեւորությունը վկայեց այն, որ եթե Սերժ Սարգսյանը դրանից անմիջապես հետո մեկնեց հարավային դիրք, ապա Երեւանում Ֆրանսիայի դեսպան Շարպանտիան ասուլիս տվեց ու հայտարարեց, որ թեեւ Սանկտ-Պետերբուրգի ամփոփոիչ հայտարարությանը խոսք չի եղել Վիեննայի մասին, այդուհանդերձ իրենց համար օրակարգային առաջնահերթությունը հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրումն է: Նա հայտարարեց նաեւ, որ Ֆրանսիան կազմակերպելու է Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը:

Չի բացառվում, որ երրորդ հանդիպումը կարող էր լինել հուլիսին, համենայն դեպս ըստ Վիեննա՝ մայիս, Սանկտ-Պետերբուրգ՝ հունիս մեկամսյա ժամանակահատվածային նախադեպի:

Բայց հուլիսին Երեւանում տեղի ունեցած ՊՊԾ գնդի գրավումը: Ընդ որում, մեկ այլ խիստ ուշագրավ հանգամանք է այն, որ դրանից առաջ հայկական եւ ռուսական որոշ մեդիաշրջանակներ սկսեցին ինտենսիվ գրել այն մասին, թե Սանկտ-Պետերբուրգում Սերժ Սարգսյանը համաձայն է Ադրբեջանին սկզբի համար երկու շրջան վերադարձնելու Պուտինի առաջարկին: Հենց այդ հանգամանքով էլ որոշ շրջանակներ բացատրում էին ՊՊԾ գնդի գրավումը, թեեւ իրենք՝ գրավողները կարծես թե երկու շաբաթների ընթացքում որեւէ կոնկրետ բան չհայտարարեցին այդ մասին:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ Սերժ Սարգսյանի Սանկտ-Պետերբուրգ մեկնելուց եւ հանդիպումից ընդամենը ժամեր առաջ Հայաստանի իրավապահները հայտարարեցին Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալելու, նրա մոտ զենք-զինամթերք հայտնաբերելու մասին, որն իբրեւ թե ծրագրվում էր կիրառել պետական շենքեր գրավելու համար:

Այդպիսով, Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը խոշոր հաշվով դարձավ բավական թեժ զարգացումների հանգուցային, եւ ինչ որ իմաստով նաեւ Վիեննայի օրակարգից շրջադարձային կետ: Տեղի չունեցավ Ֆրանսիայի հովանու ներքո երրորդ հանդիպումը, որում Ալիեւին պետք է պնդվեր հրադադարի պահպանման մեխանիզմը, ինչի մասին Սանկտ-Պետերբուրգից հետո Երեւանում հայտարարել էր Ֆրանսիայի դեսպանը:

Միեւնույն ժամանակ, ՊՊԾ գնդի գրավումը Երեւանում ստեղծել էր խիստ հարաբերական մի վիճակ: Բանն այն է, որ ապրիլի պատերազմի օրերին տեղի ունեցած դիմադրունակության բյուրեղացման ֆոնին, հուլիսյան իրադարձությունները կարծես թե բացեցին բռունքը եւ ունեցան լիովին հակառակ էֆեկտ, բաժանելով հանրությունը ոչ միայն իշխանության ու ընդդիմության միջեւ, քանի որ զինված ապստամբության այդ քայլին ամենեւին միարժեք չէր նաեւ ընդդիմադիր տրամադրություն ունեցող տարբեր շերտերի եւ խմբերի արձագանքը:

Այդպիսով, ի տարբերություն ապրիլին սեղմված բռունցքի, որի շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել «կազանյան պլանի» ռազմական ճանապարհով իրագործումը, հուլիսին այդ բռունցքը գործնականում բացվեց եւ ստեղծվեց մի վիճակ, երբ Հայաստանի ու Արցախի հանդեպ հնարավոր էր իրագործել ցանկացած պլան:

Դրանից հնարավոր եղավ խուսափել երկշաբաթյա դրամատիկ եւ ողբերգական զարգացումներից հետո, նաեւ երեք կյանքի գնով: Հնարավոր եղավ թե իշխանության, թե իրավապահ համակարգի գործողությունների, թե միջնորդությունների, թե Սասնա ծռեր ջոկատի առանցքային որոշման շնորհիվ Հայաստանը զերծ պահել հերթական աղետից:

Բաքուն ստիպված է ստանձնել պատասխանատվությունը

Հուլիսի 31-ին իրավիճակը շրջվեց գործնականում երկրորդ անգամ, իր ողջ հարաբերականությամբ եւ հակասականությամբ հանդերձ: Եվ եթե ներքին կյանքում այդ շրջադարձը դեռեւս մնում է առավելապես անորոշության շրջանակում, արտաքին, հատկապես Արցախի խնդրում շրջադարձը կարծես թե ձեւավորել է առավել որոշակի իրավիճակ եւ ամրագրել ապրիլից հետո ստեղծված նոր իրողությունները:

Եվ այդ իմաստով, իրավիճակի փոփոխություն է նշմարվում նաեւ միջնորդ համանախագահների ներքին հարաբերություններում, եւ ըստ ամենայնի Բաքվի համար այլեւս բավական դժվար է հրադադարի մեխանիզմի ներդրման հարցում հույս դնել նրանց ներքին տարաձայնությունների, մասնավորապես Ռուսաստանի խանգարելու հանգամանքի վրա: Մոսկվային նախաապրիլյան տրամաբանության եւ գործընկերության ծավալի բերելու Բաքվի փորձերը գոնե առայժմ անհաջող են: Թե ինչու, պատճառները բազմազան են:
Այդ իրավիճակում Բաքուն, որ խուսափում էր մեխանիզմի ներդրման մերժման հարցում անմիջական, իր դեմքով պատասխանատվությունից, փաստացի ստիպված է ստանձնել այդ պատասխանատվությունը եւ իր դեմքով հայտարարել այդ մեխանիզմի ներդրմանը դեմ լինելու մասին:

Իլհամի եւ Մեհրիբանի «ֆրանսիական համբույրը»
Դա տեղի է ունենում Սերժ Սարգսյանի Փարիզ այցից հետո եւ Իլհամ Ալիեւի Փարիզ այցից առաջ: Ֆրանսիան գործնականում կազմակերպում է մի քանի ամիս հետաձգված երրորդ հանդիպումը, որ սպասվում էր 2016-ի հուլիսին, բայց այդպես էլ չկայացավ: Բաքվին կարծես թե բերում են առերեսման: Ընդ որում, դրա անխուսափելիության եւ նախապատրաստվելու որոշակի միտումներ նկատվում էր նաեւ Ադրբեջանի պահվածքում: Իլհամ Ալիեւը իր առաջին փոխնախագահ նշանակեց տիկնոջը՝ Մեհրիբանին, որում ակնհայտ է իշխանության ապահովագրության ու երաշխիքների ամրացման միտումը, ինչը նշանակում է որոշակի անհանգստության զգացում:

Իսկ այդ զգացման առաջացման պատճառների թվում կարող է լինել նաեւ Արցախի հարցում նոր իրավիճակի հասունացումը, երբ Ադրբեջանը ստիպված կարող է լինել ընդունել իրողություններ, որոնք կենթադրեն ժամանակի ու տարածության մեջ ռազմաշունչ քաղաքականությունից որոշակի նահանջ արձանագրելու տարբերակ: Համենայն դեպս դա է նշմարվում Փարիզի նախաձեռնության տողատակում, դատելով Օլանդի հայտարարությունից եւ դրան Բաքվի արձագանքից:

Ալիեւն իհարկե փորձելու է ամեն գնով դիմադրել «ֆրանսիական համբույրին», բայց իհարկե նաեւ պատրաստվել դրա «հմայքի» հանդեպ հնարավոր նահանջի անհրաժեշտությանը՝ ինչը թե աշխարհում, թե ներքին կյանքում կարող է առավել գեղեցիկ ու սահուն դիտվել Մեհրիբան Ալիեւայի շուրթերով:

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян