Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շրջադարձ սահմանին. Ադրբեջանը բերվում է առերեսման

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԼՐԱԳԻՐ/ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Փարիզում է, որտեղ մարտի 14-ին հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Օլանդի հետ Ալիեւի հանդիպմանը քննարկվող հարցերից մեկը կլինի Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը, իսկ գուցե լինի միակ հարցը: Համենայն դեպս այն, որ Ալիեւը Ֆրանսիա է մեկնել Սերժ Սարգսյանի այցից ընդամենը մի քանի օր անց, հիմք է տալիս եզրակացնելու, որ նրա ֆրանսիական այցի նպատակը հենց Արցախի խնդրի շուրջ քննարկումն է:

Իրավիճակի փոփոխություն

Սերժ Սարգսյանի Փարիզ կատարած այցն այդ առումով աչքի ընկավ Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությամբ, թե շփման գծում հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրումը թույլ կտա պատժել նրան, ով կխախտի հրադադարը:
Առանց այդ հայտարարության էլ տրամաբանական էր, որ եթե չկա պատասխանատվության խնդիր, ապա հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրումը դառնում է բացարձակապես անիմաստ:

Այդուհանդերձ, Օլանդի հայտարարության ներքո ըստ ամենայնի առկա է քաղաքական իրավիճակի որոշակի շրջադարձ, եթե դրանից շատ կարճ ժամանակ անց ԵԱՀԿ-ում Բաքվի ներկայացուցչությունը հանդես եկավ հայտարարությամբ, թե ինչու է Բաքուն մերժում այդ մեխանիզմի ներդրումը: Ըստ Բաքվի բացատրության, եթե մեխանիզմը ներդրվի մինչեւ հայկական զինուժի հետքաշումը, ապա դա ավելի կամրապնդի ստատուս-քվոն:

Բաքվում իհարկե նոր չէ, որ հասկանում են մեխանիզմի ներդրման բուն իմաստը: Բայց, Ադրբեջանն արտահայտվում է այն բանից հետո, երբ Փարիզը խոսում է հրադադարի խախտման պատասխանատվության մասին: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ իրավիճակը թեւակոխել է նոր փուլ, եւ Ադրբեջանի համար առավել դժվար է դարձել հրադադարի մեխանիզմի ներդրմանը դիմադրելը:

Այսինքն, Բաքուն մինչ այժմ չէր ներկայացնում դիմադրության հրապարակային փաստարկ, հավանաբար այն պատճառով, որ դիմադրությունն իրականացվում էր անուղղակիորեն՝ այսինքն համանախագահ եռյակի ներքին բաժանումների արդյունքում:

Ինչու տեղի չունեցավ երրորդ հանդիպումը

Այստեղ իհարկե տարակարծությունն առավել քան ակնհայտ էր դեռեւս նախորդ տարի հունիսին տեղի ունեցած Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից: Այն տեղի ունեցավ Վիեննայի հանդիպումից մեկ ամիս անց, այս անգամ ՌԴ հովանու ներքո: Վիեննայի հանդիպումից Սերժ Սարգսյանը վերադառնում էր «ձիու վրա» կամ այսպես ասած «սավառնելով օդում», չսպասելով Երեւանում վայրէջքին եւ հենց օդանավում ասուլիս տալով ու ներկայացնելով իր հաջողությունը Վիեննայում:

Ի տարբերություն դրա, Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը Երեւանում վայրէջքից գրեթե անմիջապես հետո, չզգեստափոխվելով եւ չհագնելով կամուֆլյաժը, մեկնեց Արցախ եւ անմիջապես հարավային դիրքեր, որտեղ արձանագրվել էր ապրիլի պատերազմի տարածքային հիմնական կորուստը, որ գործնականում տեղի էր ունեցել հայկական զինուժի հակագրոհը կասեցնող հրադադարի ռուսական միջամտության հետեւանքով:


Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը Ռուսաստանի հովանու ներքո գործնականում շրջանցվեց Վիեննայի օրակարգը: Այդ հանգամանքի կարեւորությունը վկայեց այն, որ եթե Սերժ Սարգսյանը դրանից անմիջապես հետո մեկնեց հարավային դիրք, ապա Երեւանում Ֆրանսիայի դեսպան Շարպանտիան ասուլիս տվեց ու հայտարարեց, որ թեեւ Սանկտ-Պետերբուրգի ամփոփոիչ հայտարարությանը խոսք չի եղել Վիեննայի մասին, այդուհանդերձ իրենց համար օրակարգային առաջնահերթությունը հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրումն է: Նա հայտարարեց նաեւ, որ Ֆրանսիան կազմակերպելու է Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը:

Չի բացառվում, որ երրորդ հանդիպումը կարող էր լինել հուլիսին, համենայն դեպս ըստ Վիեննա՝ մայիս, Սանկտ-Պետերբուրգ՝ հունիս մեկամսյա ժամանակահատվածային նախադեպի:

Բայց հուլիսին Երեւանում տեղի ունեցած ՊՊԾ գնդի գրավումը: Ընդ որում, մեկ այլ խիստ ուշագրավ հանգամանք է այն, որ դրանից առաջ հայկական եւ ռուսական որոշ մեդիաշրջանակներ սկսեցին ինտենսիվ գրել այն մասին, թե Սանկտ-Պետերբուրգում Սերժ Սարգսյանը համաձայն է Ադրբեջանին սկզբի համար երկու շրջան վերադարձնելու Պուտինի առաջարկին: Հենց այդ հանգամանքով էլ որոշ շրջանակներ բացատրում էին ՊՊԾ գնդի գրավումը, թեեւ իրենք՝ գրավողները կարծես թե երկու շաբաթների ընթացքում որեւէ կոնկրետ բան չհայտարարեցին այդ մասին:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ Սերժ Սարգսյանի Սանկտ-Պետերբուրգ մեկնելուց եւ հանդիպումից ընդամենը ժամեր առաջ Հայաստանի իրավապահները հայտարարեցին Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալելու, նրա մոտ զենք-զինամթերք հայտնաբերելու մասին, որն իբրեւ թե ծրագրվում էր կիրառել պետական շենքեր գրավելու համար:

Այդպիսով, Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը խոշոր հաշվով դարձավ բավական թեժ զարգացումների հանգուցային, եւ ինչ որ իմաստով նաեւ Վիեննայի օրակարգից շրջադարձային կետ: Տեղի չունեցավ Ֆրանսիայի հովանու ներքո երրորդ հանդիպումը, որում Ալիեւին պետք է պնդվեր հրադադարի պահպանման մեխանիզմը, ինչի մասին Սանկտ-Պետերբուրգից հետո Երեւանում հայտարարել էր Ֆրանսիայի դեսպանը:

Միեւնույն ժամանակ, ՊՊԾ գնդի գրավումը Երեւանում ստեղծել էր խիստ հարաբերական մի վիճակ: Բանն այն է, որ ապրիլի պատերազմի օրերին տեղի ունեցած դիմադրունակության բյուրեղացման ֆոնին, հուլիսյան իրադարձությունները կարծես թե բացեցին բռունքը եւ ունեցան լիովին հակառակ էֆեկտ, բաժանելով հանրությունը ոչ միայն իշխանության ու ընդդիմության միջեւ, քանի որ զինված ապստամբության այդ քայլին ամենեւին միարժեք չէր նաեւ ընդդիմադիր տրամադրություն ունեցող տարբեր շերտերի եւ խմբերի արձագանքը:

Այդպիսով, ի տարբերություն ապրիլին սեղմված բռունցքի, որի շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել «կազանյան պլանի» ռազմական ճանապարհով իրագործումը, հուլիսին այդ բռունցքը գործնականում բացվեց եւ ստեղծվեց մի վիճակ, երբ Հայաստանի ու Արցախի հանդեպ հնարավոր էր իրագործել ցանկացած պլան:

Դրանից հնարավոր եղավ խուսափել երկշաբաթյա դրամատիկ եւ ողբերգական զարգացումներից հետո, նաեւ երեք կյանքի գնով: Հնարավոր եղավ թե իշխանության, թե իրավապահ համակարգի գործողությունների, թե միջնորդությունների, թե Սասնա ծռեր ջոկատի առանցքային որոշման շնորհիվ Հայաստանը զերծ պահել հերթական աղետից:

Բաքուն ստիպված է ստանձնել պատասխանատվությունը

Հուլիսի 31-ին իրավիճակը շրջվեց գործնականում երկրորդ անգամ, իր ողջ հարաբերականությամբ եւ հակասականությամբ հանդերձ: Եվ եթե ներքին կյանքում այդ շրջադարձը դեռեւս մնում է առավելապես անորոշության շրջանակում, արտաքին, հատկապես Արցախի խնդրում շրջադարձը կարծես թե ձեւավորել է առավել որոշակի իրավիճակ եւ ամրագրել ապրիլից հետո ստեղծված նոր իրողությունները:

Եվ այդ իմաստով, իրավիճակի փոփոխություն է նշմարվում նաեւ միջնորդ համանախագահների ներքին հարաբերություններում, եւ ըստ ամենայնի Բաքվի համար այլեւս բավական դժվար է հրադադարի մեխանիզմի ներդրման հարցում հույս դնել նրանց ներքին տարաձայնությունների, մասնավորապես Ռուսաստանի խանգարելու հանգամանքի վրա: Մոսկվային նախաապրիլյան տրամաբանության եւ գործընկերության ծավալի բերելու Բաքվի փորձերը գոնե առայժմ անհաջող են: Թե ինչու, պատճառները բազմազան են:
Այդ իրավիճակում Բաքուն, որ խուսափում էր մեխանիզմի ներդրման մերժման հարցում անմիջական, իր դեմքով պատասխանատվությունից, փաստացի ստիպված է ստանձնել այդ պատասխանատվությունը եւ իր դեմքով հայտարարել այդ մեխանիզմի ներդրմանը դեմ լինելու մասին:

Իլհամի եւ Մեհրիբանի «ֆրանսիական համբույրը»
Դա տեղի է ունենում Սերժ Սարգսյանի Փարիզ այցից հետո եւ Իլհամ Ալիեւի Փարիզ այցից առաջ: Ֆրանսիան գործնականում կազմակերպում է մի քանի ամիս հետաձգված երրորդ հանդիպումը, որ սպասվում էր 2016-ի հուլիսին, բայց այդպես էլ չկայացավ: Բաքվին կարծես թե բերում են առերեսման: Ընդ որում, դրա անխուսափելիության եւ նախապատրաստվելու որոշակի միտումներ նկատվում էր նաեւ Ադրբեջանի պահվածքում: Իլհամ Ալիեւը իր առաջին փոխնախագահ նշանակեց տիկնոջը՝ Մեհրիբանին, որում ակնհայտ է իշխանության ապահովագրության ու երաշխիքների ամրացման միտումը, ինչը նշանակում է որոշակի անհանգստության զգացում:

Իսկ այդ զգացման առաջացման պատճառների թվում կարող է լինել նաեւ Արցախի հարցում նոր իրավիճակի հասունացումը, երբ Ադրբեջանը ստիպված կարող է լինել ընդունել իրողություններ, որոնք կենթադրեն ժամանակի ու տարածության մեջ ռազմաշունչ քաղաքականությունից որոշակի նահանջ արձանագրելու տարբերակ: Համենայն դեպս դա է նշմարվում Փարիզի նախաձեռնության տողատակում, դատելով Օլանդի հայտարարությունից եւ դրան Բաքվի արձագանքից:

Ալիեւն իհարկե փորձելու է ամեն գնով դիմադրել «ֆրանսիական համբույրին», բայց իհարկե նաեւ պատրաստվել դրա «հմայքի» հանդեպ հնարավոր նահանջի անհրաժեշտությանը՝ ինչը թե աշխարհում, թե ներքին կյանքում կարող է առավել գեղեցիկ ու սահուն դիտվել Մեհրիբան Ալիեւայի շուրթերով:

ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին