ԱՄՆ-ում ավելի քան 5 հազար ավիաչվերթ Է չեղարկվել ձնամրրիկի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի արեւելյան ափին ավելի քան հինգ հազար չվերթեր են չեղարկվել սաստիկ ձնամրրիկի պատճառով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով FlightAware ավիացիոն պորտալին:
«ԱՄՆ-ի ներսում եւ ԱՄՆ-ից չեղարկված չվերթերի ընդհանուր թիվն այսօր կազմում Է 5348»,- ասված Է կայքում:
Ձնամրրիկը վրա Է հասել ԱՄՆ-ի հյուսիս - արեւելքի համար անոմալ տաք հունվարից եւ փետրվարից հետո, երբ ջերմաստիճանը բազմիցս բարձրանում Էր Ցելսիուսի 20 աստիճանից վեր: Մարտի 13-ին եւ 14-ին սպասվում են սեզոնի համար արտասովոր ցածր ջերմաստիճաններ (Ցելսիուսի մինուս 4 – մինուս 2 աստիճան): Երկրի արեւելյան ափի վատ եղանակի գոտում, ինչպես սպասվում Է, կհայտնվեն տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ:
Ավելի վաղ նշվել Էր, որ, ինչպես սպասվում Է, բացի ատլանտյան ափից, ձյան տեղումներ կլինեն Մեծ հարթավայրերի հյուսիսում եւ այսպես կոչված Միջինատլանտյան տարածաշրջանում: Ձյուն Է սպասվում հյուսիսում Բոստոնից եւ Նյու Յորքից մինչեւ Բալթիմոր եւ Ֆիլադելֆիա, իսկ ձյան եւ անձրեւների միջեւ սահմանը կանցնի Վաշինգտոնից հարավ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»
5
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»



