ԱՄՆ-ում ավելի քան 5 հազար ավիաչվերթ Է չեղարկվել ձնամրրիկի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի արեւելյան ափին ավելի քան հինգ հազար չվերթեր են չեղարկվել սաստիկ ձնամրրիկի պատճառով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով FlightAware ավիացիոն պորտալին:
«ԱՄՆ-ի ներսում եւ ԱՄՆ-ից չեղարկված չվերթերի ընդհանուր թիվն այսօր կազմում Է 5348»,- ասված Է կայքում:
Ձնամրրիկը վրա Է հասել ԱՄՆ-ի հյուսիս - արեւելքի համար անոմալ տաք հունվարից եւ փետրվարից հետո, երբ ջերմաստիճանը բազմիցս բարձրանում Էր Ցելսիուսի 20 աստիճանից վեր: Մարտի 13-ին եւ 14-ին սպասվում են սեզոնի համար արտասովոր ցածր ջերմաստիճաններ (Ցելսիուսի մինուս 4 – մինուս 2 աստիճան): Երկրի արեւելյան ափի վատ եղանակի գոտում, ինչպես սպասվում Է, կհայտնվեն տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ:
Ավելի վաղ նշվել Էր, որ, ինչպես սպասվում Է, բացի ատլանտյան ափից, ձյան տեղումներ կլինեն Մեծ հարթավայրերի հյուսիսում եւ այսպես կոչված Միջինատլանտյան տարածաշրջանում: Ձյուն Է սպասվում հյուսիսում Բոստոնից եւ Նյու Յորքից մինչեւ Բալթիմոր եւ Ֆիլադելֆիա, իսկ ձյան եւ անձրեւների միջեւ սահմանը կանցնի Վաշինգտոնից հարավ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



