Կոճապղպեղով մեղր՝ չափազանց օգտակար արևելյան բաղադրատոմս
ЛАЙФԿոճապղպեղն արևելքում միշտ էլ բարձր է գնահատվել, քանի որ այն հիանալի վերականգնում է օրգանիզմի դիմադրողականությունը և ունի բազմաթիվ հակավիրուսային հատկություններ:
Կոճապղպեղով մեղրը արևելյան հին բաղադրատոմս է, որը հասել է մինչև մեր օրերը: Այն համեղ է և շատ հեշտ է պատրաստել:
Բաղադրիչներն են.
200 գ կոճապղպեղի արմատ
2 կիտրոն
100 գ թուզ
100 գ ծիրանաչիր
1 բաժակ հաղարջ
1 բաժակ մեղր
Մաքրեք և մանրացրեք կոճապղպեղի արմատը, ավելացրեք կեղևով մանրացրած կիտրոնները: Ավելացրեք նաև հաղարջը, կտրատած թուզն ու ծիրանաչիրը: Լավ խառնեք և վրան լցրեք մեղրը: Նորից լավ խառնեք:
Ամեն օր կերեք մեկ թեյի գդալ: Դա ոչ միայն օգտակար է, այլև շատ համեղ: Կոճապղպեղով մեղրը պետք է պահել սառնարանում:
Առո՛ղջ եղեք:
ԲԱՐՈՄԵՏՐ
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



