Կոճապղպեղով մեղր՝ չափազանց օգտակար արևելյան բաղադրատոմս
LIFEԿոճապղպեղն արևելքում միշտ էլ բարձր է գնահատվել, քանի որ այն հիանալի վերականգնում է օրգանիզմի դիմադրողականությունը և ունի բազմաթիվ հակավիրուսային հատկություններ:
Կոճապղպեղով մեղրը արևելյան հին բաղադրատոմս է, որը հասել է մինչև մեր օրերը: Այն համեղ է և շատ հեշտ է պատրաստել:
Բաղադրիչներն են.
200 գ կոճապղպեղի արմատ
2 կիտրոն
100 գ թուզ
100 գ ծիրանաչիր
1 բաժակ հաղարջ
1 բաժակ մեղր
Մաքրեք և մանրացրեք կոճապղպեղի արմատը, ավելացրեք կեղևով մանրացրած կիտրոնները: Ավելացրեք նաև հաղարջը, կտրատած թուզն ու ծիրանաչիրը: Լավ խառնեք և վրան լցրեք մեղրը: Նորից լավ խառնեք:
Ամեն օր կերեք մեկ թեյի գդալ: Դա ոչ միայն օգտակար է, այլև շատ համեղ: Կոճապղպեղով մեղրը պետք է պահել սառնարանում:
Առո՛ղջ եղեք:
ԲԱՐՈՄԵՏՐ
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



