Հարավային Կորեայում եւս մեկ վարժանքներ են սկսվել ԱՄՆ-ի մասնակցությամբ
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինված ուժերը սկսել են Key Resolve համատեղ հրամանատարաշտաբային վարժանքները, որոնք կոչված են ստուգել արտակարգ հանգամանքների դեպքում Կորեական թերակղզու շրջանում ամերիկյան զորքերի օպերատիվ իրազեկման հնարավորությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում Է Kyodo լրատվական գործակալությունը, դրանք կընթանան Foal Eagle խոշոր դաշտային զորավարժություններին զուգահեռ, որոնք անցկացվում են մարտի 1-ից: Դրանց մասնակցում են բոլոր զորատեսակները:
Սեուլյան մամուլի տվյալներով՝ Foal Eagle զորավարժությունների ընթացքում փորձարկվում Է «5015 օպերատիվ պլանը», որը ԿԺԴՀ-ի հրթիռային եւ միջուկային բազաներին հարվածներ Է նախատեսում արտակարգ հանգամանքների դեպքում: Կողմերը նաեւ վարժանքներ են անցկացնում հահահրթռային պաշտպանության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



