Հարավային Կորեայում եւս մեկ վարժանքներ են սկսվել ԱՄՆ-ի մասնակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինված ուժերը սկսել են Key Resolve համատեղ հրամանատարաշտաբային վարժանքները, որոնք կոչված են ստուգել արտակարգ հանգամանքների դեպքում Կորեական թերակղզու շրջանում ամերիկյան զորքերի օպերատիվ իրազեկման հնարավորությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում Է Kyodo լրատվական գործակալությունը, դրանք կընթանան Foal Eagle խոշոր դաշտային զորավարժություններին զուգահեռ, որոնք անցկացվում են մարտի 1-ից: Դրանց մասնակցում են բոլոր զորատեսակները:
Սեուլյան մամուլի տվյալներով՝ Foal Eagle զորավարժությունների ընթացքում փորձարկվում Է «5015 օպերատիվ պլանը», որը ԿԺԴՀ-ի հրթիռային եւ միջուկային բազաներին հարվածներ Է նախատեսում արտակարգ հանգամանքների դեպքում: Կողմերը նաեւ վարժանքներ են անցկացնում հահահրթռային պաշտպանության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



