Սիրիայում ռեկորդային թվով երեխաներ են սպանվել. ՄԱԿ
МЕЖДУНАРОДНОЕ Սիրիայում 2016 թվականին ռեկորդային թվով երեխաներ են սպանվել հակամարտության ընթացքում, ինչի մասն վկայում Է ՄԱԿ-ի նոր հաշվետվությունը: Կազմակերպության մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ անցյալ տարի Սիրիայում սպանվել Է ավելի քան 650 երեխա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հարյուրավոր երեխաներ Էլ մահացել են հիվանդություններից, որոնք կարելի Էր բուժել անհրաժեշտ դեղորայքի եւ բուժօգնության առկայության դեպքում, նշվում Է զեկույցում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվետվությունը հրապարակվել Է Սիրիայում զինված հակամարտության սկսվելու վեցամյակի նախաշեմին:
Մանկական հիմնադրամի տվյալներով՝ անցյալ տարի առնվազն 851 երեխաներ հարկադրված են եղել զինված խմբավորումների կազմում մասնակցել մարտական գործողություններին, ինչը կրկնակի ավելի Է, քան մեկ տարի առաջ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



