Սիրիայում ռեկորդային թվով երեխաներ են սպանվել. ՄԱԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Սիրիայում 2016 թվականին ռեկորդային թվով երեխաներ են սպանվել հակամարտության ընթացքում, ինչի մասն վկայում Է ՄԱԿ-ի նոր հաշվետվությունը: Կազմակերպության մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ անցյալ տարի Սիրիայում սպանվել Է ավելի քան 650 երեխա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հարյուրավոր երեխաներ Էլ մահացել են հիվանդություններից, որոնք կարելի Էր բուժել անհրաժեշտ դեղորայքի եւ բուժօգնության առկայության դեպքում, նշվում Է զեկույցում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվետվությունը հրապարակվել Է Սիրիայում զինված հակամարտության սկսվելու վեցամյակի նախաշեմին:
Մանկական հիմնադրամի տվյալներով՝ անցյալ տարի առնվազն 851 երեխաներ հարկադրված են եղել զինված խմբավորումների կազմում մասնակցել մարտական գործողություններին, ինչը կրկնակի ավելի Է, քան մեկ տարի առաջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



