Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են 5 մլն միգրանտի արտաքսել
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են արտաքսել բնակչության 20%-ին՝ 5 մլն ապօրինի միգրանտների: Գաղափարը քննարկվում է երկրի Խորհրդատվական վեհաժողովում (Շուրա): Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Al Hayat-ը:
Ըստ պարբերականի՝ նախաձեռնությունը պատգամավոր Սադիք Ֆադելինն է: Իշխանություններին մտահոգում է այն փաստը, որ միգրանտները սաուդյան հպատակություն կպահանջեն:
2013 թվակակնին Սաուդյան Արաբիայի իշխանություններն ապօրինի միգրանտներին պարտավորեցրել էին հեռանալ երկրից: Այդ ժամանակ երկրում շրջայցեր էին սկսվել՝ նպատակ ունենալով բացահայտել եկվորներին, իսկ միգրանտների վարձող գործատուներին եւ նրանց վարձով բնակարան տրամադրողներին պատժամիջոցներ են սպառնում:
Այն ժամանակ շուրջ 900 հազար ապօրինի միգրանտներ երկարացրեցին ժամկետանց վիզաները:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



