Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են 5 մլն միգրանտի արտաքսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են արտաքսել բնակչության 20%-ին՝ 5 մլն ապօրինի միգրանտների: Գաղափարը քննարկվում է երկրի Խորհրդատվական վեհաժողովում (Շուրա): Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Al Hayat-ը:
Ըստ պարբերականի՝ նախաձեռնությունը պատգամավոր Սադիք Ֆադելինն է: Իշխանություններին մտահոգում է այն փաստը, որ միգրանտները սաուդյան հպատակություն կպահանջեն:
2013 թվակակնին Սաուդյան Արաբիայի իշխանություններն ապօրինի միգրանտներին պարտավորեցրել էին հեռանալ երկրից: Այդ ժամանակ երկրում շրջայցեր էին սկսվել՝ նպատակ ունենալով բացահայտել եկվորներին, իսկ միգրանտների վարձող գործատուներին եւ նրանց վարձով բնակարան տրամադրողներին պատժամիջոցներ են սպառնում:
Այն ժամանակ շուրջ 900 հազար ապօրինի միգրանտներ երկարացրեցին ժամկետանց վիզաները:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



