Բրազիլիայում մեղուները թոշակառուի են սպանել
МЕЖДУНАРОДНОЕԲրազիլիայում թոշակառու կինը մահացել է, երբ մեղուները նրան ավելի քան 500 անգամ խայթել են, հայտնում է Metro-ն:
Մեղուների պարսը 84-ամյա Դիվինա Անբրոզիո դե Խեսուսի վրա է հարձակվել, երբ նա իր տնից ոչ հեռու անտառում ցախ էր հավաքում: Պարբերականի տեղեկություններով՝ կինն անզգուշաբար անհանգստացել է փեթակները: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 2-ին, սակայն այս մասին լրատվամիջոցները միայն հիմա են հայտնել:
Տուժողին նկատել են մեղուների հարձակման պահին: Ականատեսը փրկարար ծառայություն է կանչել: Փրկարարները, սակայն, 30 րոպե շարունակ կնոջն օգնել չեն կարողացել, մինչեւ չեն հեռացրել միջատներին: Նա մահացել է հիվանդանոցում հաջորդ օրը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



