Բրազիլիայում մեղուները թոշակառուի են սպանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրազիլիայում թոշակառու կինը մահացել է, երբ մեղուները նրան ավելի քան 500 անգամ խայթել են, հայտնում է Metro-ն:
Մեղուների պարսը 84-ամյա Դիվինա Անբրոզիո դե Խեսուսի վրա է հարձակվել, երբ նա իր տնից ոչ հեռու անտառում ցախ էր հավաքում: Պարբերականի տեղեկություններով՝ կինն անզգուշաբար անհանգստացել է փեթակները: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 2-ին, սակայն այս մասին լրատվամիջոցները միայն հիմա են հայտնել:
Տուժողին նկատել են մեղուների հարձակման պահին: Ականատեսը փրկարար ծառայություն է կանչել: Փրկարարները, սակայն, 30 րոպե շարունակ կնոջն օգնել չեն կարողացել, մինչեւ չեն հեռացրել միջատներին: Նա մահացել է հիվանդանոցում հաջորդ օրը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



