Բանակցային գործընթացը շարժվել է մեռյալ կետից. Մինսկի խմբի համանախագահ
МЕЖДУНАРОДНОЕԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը շարժվել է մեռյալ կետից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:
Վիսկոնտին հայտնել է, որ մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպի Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ:
Համանախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան կշարունակեն համատեղ ջանքերը: «Իհարկե սա բարդ հարց է: Ինչպես գիտեք` զորքերի շփման գծում լարվածություն կա: Սակայն կողմերը ցանկանում են հասնել առաջընթացի: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է»,- ասել է նա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



