Բանակցային գործընթացը շարժվել է մեռյալ կետից. Մինսկի խմբի համանախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը շարժվել է մեռյալ կետից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:
Վիսկոնտին հայտնել է, որ մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպի Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ:
Համանախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան կշարունակեն համատեղ ջանքերը: «Իհարկե սա բարդ հարց է: Ինչպես գիտեք` զորքերի շփման գծում լարվածություն կա: Սակայն կողմերը ցանկանում են հասնել առաջընթացի: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է»,- ասել է նա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



