Խաղաղ բնակիչը վիրավորվել է ուկրաինական ուժայինների կրակոցների հետևանքով
ОБЩЕСТВОԳորլովկայի հյուսիսային շրջանի Գոլմովսկի գյուղի խաղաղ բնակիչը հրազենային վիրավորում է ստացել մարտի լույս 11-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի կողմից արձակված կրակոցների հետևանքով։ Տուժածին ցուցաբերվել է բժշկական օգնություն և այս պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, գիշերվա կրակոցներից Դոնեցկի թաղամասերից մեկը և Գոլմովսկի գյուղի մոտակայքում վնասվել են նաև հինգ առանձնատներ։
2014 թվականի աշնանից արդեն ավելի քան տասն անգամ հայտարարել էին հրադադարի ռեժիմի մասին։ Սակայն, ինչպես մի քանի անգամ հայտարարել էր Դոնեցկը, ուկրաինական ուժայինները բազմաթիվ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը, ինչպես նաև կրակ են բացել ծանր հրետանիներից, ականանետերից և տանկերից։
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



