Խաղաղ բնակիչը վիրավորվել է ուկրաինական ուժայինների կրակոցների հետևանքով
SOCIETYԳորլովկայի հյուսիսային շրջանի Գոլմովսկի գյուղի խաղաղ բնակիչը հրազենային վիրավորում է ստացել մարտի լույս 11-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի կողմից արձակված կրակոցների հետևանքով։ Տուժածին ցուցաբերվել է բժշկական օգնություն և այս պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, գիշերվա կրակոցներից Դոնեցկի թաղամասերից մեկը և Գոլմովսկի գյուղի մոտակայքում վնասվել են նաև հինգ առանձնատներ։
2014 թվականի աշնանից արդեն ավելի քան տասն անգամ հայտարարել էին հրադադարի ռեժիմի մասին։ Սակայն, ինչպես մի քանի անգամ հայտարարել էր Դոնեցկը, ուկրաինական ուժայինները բազմաթիվ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը, ինչպես նաև կրակ են բացել ծանր հրետանիներից, ականանետերից և տանկերից։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



