Հունաստանը դեմ է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերին. Հունաստանի ԱԳ նախարար
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերին և աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Երևանի պետական համալսարանում այս մասին հայտարարեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը:
«Հունաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք միտված են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հունաստանը դեմ է բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ կարող են այս հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»,- նշեց Կոցիասը:
Նա հավելեց, որ Հունաստանը կողմնակից է բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, մարդկանց իրավունքների պաշտպանությանը և նրանց անվտանգության ապահովմանը, ինչին պետք է միտված լինեն բոլորի ջանքերը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



