Հունաստանը դեմ է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերին. Հունաստանի ԱԳ նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերին և աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Երևանի պետական համալսարանում այս մասին հայտարարեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը:
«Հունաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք միտված են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հունաստանը դեմ է բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ կարող են այս հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»,- նշեց Կոցիասը:
Նա հավելեց, որ Հունաստանը կողմնակից է բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, մարդկանց իրավունքների պաշտպանությանը և նրանց անվտանգության ապահովմանը, ինչին պետք է միտված լինեն բոլորի ջանքերը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



