Մալայզիայի ոստիկանությունը հաստատեց սպանված Կիմ Չեն Նամի ինքնությունը
МЕЖДУНАРОДНОЕՄալայզիայի ոստիկանությունը հաստատել Է, որ ԿԺԴՀ-ի քաղաքացին, որը փետրվարի 13-ին սպանվել Է Քուալա Լումպուրի օդանավակայանում, իրոք Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի արյունակից եղբայրն Է՝ Կիմ Չեն Նամը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Այսպիսով, Մալայզիայի պաշտոնական իշխանություններն առաջին անգամ հաստատել են զոհվածի ինքնությունը: Ըստ որում, երկրի ազգային ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը չի հայտնել հետաքննության մանրամասները եւ հրաժարվել Է պարզաբանել, թե հատկապես ինչպես Է նույնականացվել դին:
ԿԺԴՀ-ի քաղաքացին, որն ունեցել Է Կիմ Չհոլ անվամբ անձնագիր Քուալա Լումպուրի օդանավակայնում սպանվել Է փետրվարի 13-ին: Նրա մաշկին հայտնաբերվել են VX նյարդակաթվածահարական նյութի հետքեր, որն արգելված Է քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիայով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



