Մալայզիայի ոստիկանությունը հաստատեց սպանված Կիմ Չեն Նամի ինքնությունը
INTERNATIONAL NEWSՄալայզիայի ոստիկանությունը հաստատել Է, որ ԿԺԴՀ-ի քաղաքացին, որը փետրվարի 13-ին սպանվել Է Քուալա Լումպուրի օդանավակայանում, իրոք Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի արյունակից եղբայրն Է՝ Կիմ Չեն Նամը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Այսպիսով, Մալայզիայի պաշտոնական իշխանություններն առաջին անգամ հաստատել են զոհվածի ինքնությունը: Ըստ որում, երկրի ազգային ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը չի հայտնել հետաքննության մանրամասները եւ հրաժարվել Է պարզաբանել, թե հատկապես ինչպես Է նույնականացվել դին:
ԿԺԴՀ-ի քաղաքացին, որն ունեցել Է Կիմ Չհոլ անվամբ անձնագիր Քուալա Լումպուրի օդանավակայնում սպանվել Է փետրվարի 13-ին: Նրա մաշկին հայտնաբերվել են VX նյարդակաթվածահարական նյութի հետքեր, որն արգելված Է քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիայով:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



