ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատեց Ուկրաինային 150 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել Ուկրաինային 150 միլիոն դոլարի չափով ռազմական օգնության տրամադրմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Իրինա Ֆրիզը: «ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոր ֆինանսական տարում՝ մինչեւ 2017 թվականի հոկտեմբերը ռազմական կարիքների հատկացման օրենքում նախատեսել Է 150 մլիոն դոլարի հատկացում Ուկրաինայի ռազմական օժանդակության համար»,- գրել Է Իրինա Ֆրիզը Facebook-ի իր Էջում: «Փաստաթղթում նշված Է, որ հիշյալ միջոցները Պենտագոնին մատչելի կլինեն Ուկրաինային ռազմական օժանդակության հատկացման նպատակով, ներառյալ, մասնավորապես, պաշտպանական բնույթի մահաբեր զենքի տրամադրումը»,- ճշտում Է Ֆրիզը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



