ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատեց Ուկրաինային 150 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել Ուկրաինային 150 միլիոն դոլարի չափով ռազմական օգնության տրամադրմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Իրինա Ֆրիզը: «ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոր ֆինանսական տարում՝ մինչեւ 2017 թվականի հոկտեմբերը ռազմական կարիքների հատկացման օրենքում նախատեսել Է 150 մլիոն դոլարի հատկացում Ուկրաինայի ռազմական օժանդակության համար»,- գրել Է Իրինա Ֆրիզը Facebook-ի իր Էջում: «Փաստաթղթում նշված Է, որ հիշյալ միջոցները Պենտագոնին մատչելի կլինեն Ուկրաինային ռազմական օժանդակության հատկացման նպատակով, ներառյալ, մասնավորապես, պաշտպանական բնույթի մահաբեր զենքի տրամադրումը»,- ճշտում Է Ֆրիզը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



