ՌԴ-ի եւ ԳՖՀ-ի քաղաքական շփումները վերադառնում են նախկին նորմալ վիճակին. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕ Մոսկվայի եւ Բեռլինի քաղաքական շփումները վերադառնում են նախկին նորմալ վիճակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ԳՖՀ-ի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները:
«Քննարկեցինք քաղաքական մակարդակով առաջիկա շփումների գրաֆիկը,-ասել Է Լավրովը:-Նշեցինք, որ դրանք վերադառնում են այն նորմալ վիճակին, որը կար ավելի վաղ»:
Լավրովը նաեւ հայտնել Է, որ ԳՖՀ-ի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի վերջին Կրասնոդարում: «Պայմանավորվել ենք հերթական հանդիպումն անցկացնել հունիսի վերջին Կրասնոդարում, որտեղ կկայանա գործընկեր-քաղաքների ռուս-գերմանական խորհրդաժողովը»,-ասել Է նա մարտի 9-ին կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



