ՌԴ-ի եւ ԳՖՀ-ի քաղաքական շփումները վերադառնում են նախկին նորմալ վիճակին. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Մոսկվայի եւ Բեռլինի քաղաքական շփումները վերադառնում են նախկին նորմալ վիճակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ԳՖՀ-ի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները:
«Քննարկեցինք քաղաքական մակարդակով առաջիկա շփումների գրաֆիկը,-ասել Է Լավրովը:-Նշեցինք, որ դրանք վերադառնում են այն նորմալ վիճակին, որը կար ավելի վաղ»:
Լավրովը նաեւ հայտնել Է, որ ԳՖՀ-ի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի վերջին Կրասնոդարում: «Պայմանավորվել ենք հերթական հանդիպումն անցկացնել հունիսի վերջին Կրասնոդարում, որտեղ կկայանա գործընկեր-քաղաքների ռուս-գերմանական խորհրդաժողովը»,-ասել Է նա մարտի 9-ին կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



