Հավայիի նահանգը բողոքարկել Է Թրամփի՝ ահաբեկչության դեմ պայքարի հրամանագիրը
МЕЖДУНАРОДНОЕ Հավային դարձել Է Ամերիկայի առաջին նահանգը, որը հայցադիմում Է ներկայացրել դատարանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ներգաղթային հրամանագիրն արգելափակելու նպատակով, հաղորդել Է Assiociated Press գործակալությունը: Նահանգի դատախազները հայցը Հոնոլուլուի ֆեդերալ դատարանում հարուցել են մարտի 8-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մարտի 6-ին Թրամփն ստորագրել Է «Երկիր օտարերկրացի ահաբեկիչների ժամանունից պաշտպանվելու մասին» կատարողական հրամանագիրը՝ համանման թեմայով նախորդ հրամանագրի փոխարեն, որը կասեցվել Էր դատարանի կողմից: Նոր հրամանագիրը, որն ուժի մեջ կմտնի մարտի 16-ին, բովանդակում Է ձեւակերպումների որոշ զիջողություններ. օրինակ՝ Իրաքը հանված Է այն երկրների ցուցակից, որոնց քաղաքացիներին ժամանակավորապես արգելված Է մուտքն ԱՄՆ, մուտքի արգելքը նաեւ չի վերաբերի գործող այցագրերի տերերին եւ «արգելված երկրի» եւ ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող անձանց: & nbsp;
90 օրով «սեւ ցուցակ» են մտել Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիները: Հրամանագիրը հաստատում Է սկզբնապես հունվարի վերջին ընդունված հիմնական միջոցառումները. մի շարք երկրներից մուտքի եւ փախստականների ընդունման ծրագրի դադարեցումը:
Հունվարի վերջին ստորագրված նախորդ հրամանագիրը դատարանի կողմից ժամանակավորապես չեղարկվել Էր, ուստի վարչակազմը որոշել Էր մշակել նորը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
5
Молчать, молчать, вот так молчать… «Паст»



