Հավայիի նահանգը բողոքարկել Է Թրամփի՝ ահաբեկչության դեմ պայքարի հրամանագիրը
INTERNATIONAL NEWS Հավային դարձել Է Ամերիկայի առաջին նահանգը, որը հայցադիմում Է ներկայացրել դատարանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ներգաղթային հրամանագիրն արգելափակելու նպատակով, հաղորդել Է Assiociated Press գործակալությունը: Նահանգի դատախազները հայցը Հոնոլուլուի ֆեդերալ դատարանում հարուցել են մարտի 8-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մարտի 6-ին Թրամփն ստորագրել Է «Երկիր օտարերկրացի ահաբեկիչների ժամանունից պաշտպանվելու մասին» կատարողական հրամանագիրը՝ համանման թեմայով նախորդ հրամանագրի փոխարեն, որը կասեցվել Էր դատարանի կողմից: Նոր հրամանագիրը, որն ուժի մեջ կմտնի մարտի 16-ին, բովանդակում Է ձեւակերպումների որոշ զիջողություններ. օրինակ՝ Իրաքը հանված Է այն երկրների ցուցակից, որոնց քաղաքացիներին ժամանակավորապես արգելված Է մուտքն ԱՄՆ, մուտքի արգելքը նաեւ չի վերաբերի գործող այցագրերի տերերին եւ «արգելված երկրի» եւ ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող անձանց: & nbsp;
90 օրով «սեւ ցուցակ» են մտել Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիները: Հրամանագիրը հաստատում Է սկզբնապես հունվարի վերջին ընդունված հիմնական միջոցառումները. մի շարք երկրներից մուտքի եւ փախստականների ընդունման ծրագրի դադարեցումը:
Հունվարի վերջին ստորագրված նախորդ հրամանագիրը դատարանի կողմից ժամանակավորապես չեղարկվել Էր, ուստի վարչակազմը որոշել Էր մշակել նորը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



