Կիսով չափ նվազել Է մեքսիկացիների անօրինական մուտքը ԱՄՆ
ОБЩЕСТВО Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում Մեքսիկայի հետ սահմանով ԱՄՆ ժամանող անօրինական միգրանտների թիվը 40 տոկոսով կրճատվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել Է երկրի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին:
Քելլիի խոսքով՝ փետրվարին Մեքսիայի հետ ԱՄՆ-ի սահմանին ձերբակալումների թիվը եղել Է ամենացածրը վերջին հինգ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության տվյալներով՝ հունվարին հարավային սահմանը հատելիս ձերբակալվել Է 31 հազար 578 մարդ, փետրվարին՝ 18 հազար 762 մարդ:
Քելլին նաեւ հավելել Է, որ հարավային սահմանով միգրանտների անցկացման ապօրինի ծառայությունների արժեքը 3,5 հազար դոլարից աճել Է մինչեւ 8 հազար դոլար:
Հունվարի վերջին Դոնալդ Թրամփն ստորագրել Է հրամանագիր Մեքսիկայի հետ Մացյալ Նահանգների սահմանին պարսպի կառուցման մասին: Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը պարզաբանել Է, որ այդ պաշտպանական միջոցը կսահմանափակի «թմրանյութերի, հանցավորության եւ անօրինական միգրանտների հորձանքը» Միացյալ Նահանգներ:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



