Կիսով չափ նվազել Է մեքսիկացիների անօրինական մուտքը ԱՄՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում Մեքսիկայի հետ սահմանով ԱՄՆ ժամանող անօրինական միգրանտների թիվը 40 տոկոսով կրճատվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել Է երկրի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին:
Քելլիի խոսքով՝ փետրվարին Մեքսիայի հետ ԱՄՆ-ի սահմանին ձերբակալումների թիվը եղել Է ամենացածրը վերջին հինգ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության տվյալներով՝ հունվարին հարավային սահմանը հատելիս ձերբակալվել Է 31 հազար 578 մարդ, փետրվարին՝ 18 հազար 762 մարդ:
Քելլին նաեւ հավելել Է, որ հարավային սահմանով միգրանտների անցկացման ապօրինի ծառայությունների արժեքը 3,5 հազար դոլարից աճել Է մինչեւ 8 հազար դոլար:
Հունվարի վերջին Դոնալդ Թրամփն ստորագրել Է հրամանագիր Մեքսիկայի հետ Մացյալ Նահանգների սահմանին պարսպի կառուցման մասին: Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը պարզաբանել Է, որ այդ պաշտպանական միջոցը կսահմանափակի «թմրանյութերի, հանցավորության եւ անօրինական միգրանտների հորձանքը» Միացյալ Նահանգներ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



