Մարտի 8. ծաղիկներ ու բացիկներ` նաև հեծանվորդներից
ФОТОԵրևանի քաղաքապետարանն ու «Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան» Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով հանդես էին եկել յուրատեսակ նախաձեռնությամբ: Հեծանվորդները մայրաքաղաքի փողոցներում կատարած տոնական ուղերթի ընթացքում անցորդ կանանց և աղջիկներին նվիրել են վարդեր՝ Երևանի քաղաքապետարանի շնորհավորական բացիկների հետ միասին: Նախաձեռնությանը միացած կին հեծանվորդները նույնպես ստացել են վարդեր և բացիկներ:
Հաճելի անակնկալից տպավորված՝ կանայք և աղջիկներն էլ վստահեցրել են, որ օրվա տոնական միջոցառումների համատեքստում տպավորիչ էր նաև շնորհավորանքի այլընտրանքային այս տարբերակը:




Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



