Մարտի 8. ծաղիկներ ու բացիկներ` նաև հեծանվորդներից
PHOTOԵրևանի քաղաքապետարանն ու «Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան» Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով հանդես էին եկել յուրատեսակ նախաձեռնությամբ: Հեծանվորդները մայրաքաղաքի փողոցներում կատարած տոնական ուղերթի ընթացքում անցորդ կանանց և աղջիկներին նվիրել են վարդեր՝ Երևանի քաղաքապետարանի շնորհավորական բացիկների հետ միասին: Նախաձեռնությանը միացած կին հեծանվորդները նույնպես ստացել են վարդեր և բացիկներ:
Հաճելի անակնկալից տպավորված՝ կանայք և աղջիկներն էլ վստահեցրել են, որ օրվա տոնական միջոցառումների համատեքստում տպավորիչ էր նաև շնորհավորանքի այլընտրանքային այս տարբերակը:




Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



