Աստանայում Սիրիայի շուրջ հանդիպումը կկայանա մարտի 14-15-ին
МЕЖДУНАРОДНОЕԱստանայում Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ նոր հանդիպումը կկայանա մարտի 14-15-ին, դրա ձեւաչափն ու մակարդակը քննարկում են զինադադարի երաշխավոր երկրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռախմանովը՝ լրագրողների համար մեկնաբանելով ստեղծված իրադրությունը:
«Երաշխավոր երկրները շարունակում են կոսուլտացիաները Աստանայում Սիրիայի շուրջ խորհրդակցություն անցկացնելու համար: Նախնական կարգով Ժնեւում հայտարարված մարտի 14-15-ը պահպանվում Է»,- տեղեկացրել Է ԱԳ նախարարը:
Աստանայում Սիրիայի խնդրի շուրջ վերջին միջազգային հանդիպումը տեղի Է ունեցել փետրվարիի 15-16-ին: Մասնակիցները քննարկել են հրադադարի ռեժիմի վերահսկողությունը եւ Ժնեւում միջսիրիական բանակցությունների հեռանկարները:
Ղազախստանի մայրաքաղաքում աշխատել են հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, ինչպես նաեւ Հորդանանի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, պաշտոնական Դամասկոսի եւ զինված ընդդիմության պատվիրակությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



