Աստանայում Սիրիայի շուրջ հանդիպումը կկայանա մարտի 14-15-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱստանայում Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ նոր հանդիպումը կկայանա մարտի 14-15-ին, դրա ձեւաչափն ու մակարդակը քննարկում են զինադադարի երաշխավոր երկրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռախմանովը՝ լրագրողների համար մեկնաբանելով ստեղծված իրադրությունը:
«Երաշխավոր երկրները շարունակում են կոսուլտացիաները Աստանայում Սիրիայի շուրջ խորհրդակցություն անցկացնելու համար: Նախնական կարգով Ժնեւում հայտարարված մարտի 14-15-ը պահպանվում Է»,- տեղեկացրել Է ԱԳ նախարարը:
Աստանայում Սիրիայի խնդրի շուրջ վերջին միջազգային հանդիպումը տեղի Է ունեցել փետրվարիի 15-16-ին: Մասնակիցները քննարկել են հրադադարի ռեժիմի վերահսկողությունը եւ Ժնեւում միջսիրիական բանակցությունների հեռանկարները:
Ղազախստանի մայրաքաղաքում աշխատել են հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, ինչպես նաեւ Հորդանանի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, պաշտոնական Դամասկոսի եւ զինված ընդդիմության պատվիրակությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



