Թուրքիայում հարսանիքի ժամանակ սպանել են փեսային
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղայի շրջանում հարսանիքի ժամանակ հրազենով սպանել են փեսային՝ Դայմի Աքյուզին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ մեկ շաբաթ առաջ բանտից ազատված Դայմի Աքյուզը Ալիաղայի հարսանյաց սրահներից մեկում իր հարսանիքն է կազմակերպել։
Հարսանեկան միջոցառման ժամանակ փեսան ընկերներից մեկի հետ ծխելու համար դուրս է եկել սրահից։ Այդ ժամանակ փեսային է մոտեցել բանտախցի նրա ընկերներից Է.Թ.–ն ու կրակել։ Փեսային արագ հիվանդանոց են տեղափոխել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Նշվում է, որ Է.Թ.–ն բանտում եղած ժամանակ Դայմի Աքյուզին ասել է, որ նրան կյանքի ամենաերջանիկ օրը սպանելու է։
Ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում Է.Թ.–ին հայտնաբերելու համար։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



