Թուրքիայում հարսանիքի ժամանակ սպանել են փեսային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղայի շրջանում հարսանիքի ժամանակ հրազենով սպանել են փեսային՝ Դայմի Աքյուզին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ մեկ շաբաթ առաջ բանտից ազատված Դայմի Աքյուզը Ալիաղայի հարսանյաց սրահներից մեկում իր հարսանիքն է կազմակերպել։
Հարսանեկան միջոցառման ժամանակ փեսան ընկերներից մեկի հետ ծխելու համար դուրս է եկել սրահից։ Այդ ժամանակ փեսային է մոտեցել բանտախցի նրա ընկերներից Է.Թ.–ն ու կրակել։ Փեսային արագ հիվանդանոց են տեղափոխել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Նշվում է, որ Է.Թ.–ն բանտում եղած ժամանակ Դայմի Աքյուզին ասել է, որ նրան կյանքի ամենաերջանիկ օրը սպանելու է։
Ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում Է.Թ.–ին հայտնաբերելու համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



