Թուրքիայի հարավում սիրիական բանակի կործանիչ է խոցվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը կործանվել է երկրի հարավային Հաթայ նահանգում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով արաբական ԶԼՄ-ները, «Ահրար աշ-Շամ» արմատական խմբավորման գրոհայինները հայտարարել են, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում խոցել են սիրիական «ՄիԳ-21» օդանավը: Նշվում է, որ օդաչուն ինքնանետում է իրականացրել, որից հետո վայրէջք է կատարել Թուրքիայի տարածքում:
«Թուրքիայի Հաթայ նահանգում վթարված ռազմական ինքնաթիռը սիրիական է», - աղբյուրը մեջբերում է թուրք վարչապետի խոսքը:
Հղում անելով որոշ թուրքական աղբյուրների` Յըլդըրըմը պնդում է, որ խոցված կործանիչը ոչ թե ՄիԳ-21 մակնիշի է եղել, այլ ՄիԳ-23:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



