Թուրքիայի հարավում սիրիական բանակի կործանիչ է խոցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը կործանվել է երկրի հարավային Հաթայ նահանգում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով արաբական ԶԼՄ-ները, «Ահրար աշ-Շամ» արմատական խմբավորման գրոհայինները հայտարարել են, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում խոցել են սիրիական «ՄիԳ-21» օդանավը: Նշվում է, որ օդաչուն ինքնանետում է իրականացրել, որից հետո վայրէջք է կատարել Թուրքիայի տարածքում:
«Թուրքիայի Հաթայ նահանգում վթարված ռազմական ինքնաթիռը սիրիական է», - աղբյուրը մեջբերում է թուրք վարչապետի խոսքը:
Հղում անելով որոշ թուրքական աղբյուրների` Յըլդըրըմը պնդում է, որ խոցված կործանիչը ոչ թե ՄիԳ-21 մակնիշի է եղել, այլ ՄիԳ-23:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



