Թրամփը մեղադրել է Օբամային գաղտնալսման մեջ և «վատ տղա» անվանել նրան
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Բարաք Օբամային գաղտնալսման մեջ և «վատ տղա» անվանել նրան: Համապատասխան հայտարարությունը Թրամփն արել է Twitter-ում:
«Ահավոր է: Հենց նոր իմացա, որ Օբաման գաղտնալսել է «Թրամփ թաուերի» հեռախոսազրույցներն անմիջապես իմ հաղթանակից առաջ: Ոչ մի բան չի գտնվել», - գրել է Թրամփը` դեպքը համեմատելով Ուոթերգեյթի սկանդալի հետ:
Նախագահը նաև նշել է, որ հմուտ փաստաբանը կարող է այս տեղեկությունն օգտագործել դատարանում, իսկ Օբաման «վատ տղա է կամ ընդհանրապես աննորմալ է»:
Նա պարզաբանել է, որ գաղտնալսումը, իր տվյալների համաձայն, արվել է հոկտեմբերին, սակայն ոչ մի ապացույց չի բերել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



