Թրամփը մեղադրել է Օբամային գաղտնալսման մեջ և «վատ տղա» անվանել նրան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Բարաք Օբամային գաղտնալսման մեջ և «վատ տղա» անվանել նրան: Համապատասխան հայտարարությունը Թրամփն արել է Twitter-ում:
«Ահավոր է: Հենց նոր իմացա, որ Օբաման գաղտնալսել է «Թրամփ թաուերի» հեռախոսազրույցներն անմիջապես իմ հաղթանակից առաջ: Ոչ մի բան չի գտնվել», - գրել է Թրամփը` դեպքը համեմատելով Ուոթերգեյթի սկանդալի հետ:
Նախագահը նաև նշել է, որ հմուտ փաստաբանը կարող է այս տեղեկությունն օգտագործել դատարանում, իսկ Օբաման «վատ տղա է կամ ընդհանրապես աննորմալ է»:
Նա պարզաբանել է, որ գաղտնալսումը, իր տվյալների համաձայն, արվել է հոկտեմբերին, սակայն ոչ մի ապացույց չի բերել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



