Ռուսաստանը կոչ է արել Սիրայի ընդդիմադիրներին տարանջատվել ահաբեկիչներից
ОБЩЕСТВОՌուսաստանի Դաշնությունը հուսով է, որ Սիրիայի ընդդիմադիրները առաջիկա օրերը կատարելու են ահաբեկիչներից տարանջատվելու վերաբերյալ խոստումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ `վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին նշել է ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:
Նրա խոսքով` Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը տեսանելի չէ, իսկ ահաբեկիչներից տարաջատվելու ընդդիմադիրների խոստումը դեռևս չի կատարվել:
«Սպասում ենք, որ առաջիկա օրերին այն կկատարվի: Դա անհրաժեշտ պայման է, որպեսզի ընդդիմադիրները և կառավարական զորքերը միասնական ուժերով կարողանան պայքարել ահաբեկիչների դեմ»,- նշել է Բորոդավկինը
Ավելի վաղ՝ փետրվարի 16-ին Ռուսաստանը որոշել է Իրանի և Թուրքիայի հետ միասին տարանջատել Սիրիայի ընդդիմադիրներին ահաբեկչական խմբավորումներից:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



