Ռուսաստանը կոչ է արել Սիրայի ընդդիմադիրներին տարանջատվել ահաբեկիչներից
SOCIETYՌուսաստանի Դաշնությունը հուսով է, որ Սիրիայի ընդդիմադիրները առաջիկա օրերը կատարելու են ահաբեկիչներից տարանջատվելու վերաբերյալ խոստումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ `վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին նշել է ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:
Նրա խոսքով` Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը տեսանելի չէ, իսկ ահաբեկիչներից տարաջատվելու ընդդիմադիրների խոստումը դեռևս չի կատարվել:
«Սպասում ենք, որ առաջիկա օրերին այն կկատարվի: Դա անհրաժեշտ պայման է, որպեսզի ընդդիմադիրները և կառավարական զորքերը միասնական ուժերով կարողանան պայքարել ահաբեկիչների դեմ»,- նշել է Բորոդավկինը
Ավելի վաղ՝ փետրվարի 16-ին Ռուսաստանը որոշել է Իրանի և Թուրքիայի հետ միասին տարանջատել Սիրիայի ընդդիմադիրներին ահաբեկչական խմբավորումներից:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



